Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ի կեսօրից հետո, 19-20-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Իսկապես, բոլորս էլ կարիք ունենք լսելու Տիրոջ այս խոսքը․ «Ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք»։ Բոլորս էլ կարիք ունենք Աստծու ներման, ինչպես նաև՝ ներելու միմյանց։
«World Population Review»-ը հրապարակել է ամենաբարձրահասակ բնակչություն ունեցող երկրների ցանկը։ Այդ ցանկում ընդգրկված է 60 երկիր և ուսումնասիրվել է տղամարդկանց և կանանց միջին հասակը։
Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի արծաթե ոսկրածայր (թանաքով) գրիչը աճուրդում վաճառվել է 361,7 հազար դոլարով, հայտնում է The Straits Times-ը:
Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 13 արձանագրություններ:
Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։
Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը 2020 թվականին նշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում, պաշտոնանկ արվելուց հետո նշանակվեց Սուրեն Պապիկյանի խորհրդական, իսկ Կամո Վարդանյանը մինչև Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և փաստացի դարձել էր բանակի վերջին հրամանատարը։ Մյուս խորհրդականը՝ Ռազմիկ Պետրոսյանը, 2021 թվականին հոկտեմբերից զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետիպաշտոնը։ Պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվել էր 2022 թվականին փետրվարին։
ՊՆ–ում պաշտոնանկությունները շարունակվում են. աշխատանքից ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը:
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։
Հույս ունեինք, որ ֆուռերը 150 դրամով կտանեն, բայց մնաց նույնը՝ 100 դրամ․ Արմավիրի մարզպետի հետ հանդիպումից հետո ասացին Խանջյան և Հացիկ գյուղերի՝ ճանապարհ փակած բանկիչները։ Այս մասին գրում է ABC Media-ն։
Արմավիրի մարզի՝ դեղձի մթերումից դժգոհող ու ճանապարհ փակած քաղաքացիների հետ հանդիպման է գնացել նաև մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Այս մասին գրում է ABC Media-ն։
ԿԳՄՍ նախարարությունն օրերս խոշոր դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքել «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ի հետ․ պայմանագրի գին է նշվել 86 միլիոն 124.800 դրամը (23.500 դոլարից ավելի), որը նախատեսված է «ՀՀ վարչապետի հովանու ներքո «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»» մարզական խաղերի անցկացման համար։
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ կատարելու ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 17-ին՝ ժամը 13։45-ից դադարեցվել է Արարատի մարզի Ազատաշեն, Գեղանիստ, Գետափնյա, Արբաթ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Արդեն երկու օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Վայոց ձորի Մալիշկա գյուղում տարօրինակ դեպք է տեղի ունենում գիշերվա ժամերին։
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից, առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման, դուրս են գրել հարկային հաշիվներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ «Ձեռք բերված տվյալների համաձայն՝ կիրառվել է նախապես մշակված […]
Շարունակում ենք դիմակայել ներքին և արտաքին մարտահրավերներին. Արամ Ա–ի ուղերձը
Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Աստվածածնի վերափոխման տոնը նշվել է նաև Անթիլիասի Մայրավանքում։
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի զորամասերից մեկում ինքնասպան եղած զինվորի դեպքից։ Իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի մթերքի իրացման խնդիրներին։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Ազատության պողոտայում հողաշերտի տակով անցկացված ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է շպրտվում հասնելով ճանապարհի երթևեկելի գոտի, ինչը ուրախացրել է վարորդներին, ովքեր նշում են, թե քաղաքապետարանի բարձր հովանու ներքո Երևանում բացվել է անվճար «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։
Կիբեռոստիկանությունից հայտնում են, որ համացանցում, մասնավորապես, Telegram/WhatsApp հավելվածներում շարունակում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են Alibaba կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԿԲ-ն քաղաքացիներին զգուշացնում է «դրածո միջնորդների» միջոցով իրականացվող կասկածելի ֆինանսական գործարքների տարածման մասին՝ հորդորելով չտրամադրել սեփական բանկային կամ կրիպտոակտիվների հաշիվները, քարտերն ու էլեկտրոնային դրամապանակները այլ անձանց։
Մինչ կժամանեին ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները, «BMW»-ի վրայից երկու երիտասարդ համարանիշները հանեցին, իսկ երբ դեպքի վայր ժամանեցին պարեկները, համարանիշները նույն երիտասարդները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։
Վարույթի ավարտից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։