Օգոստոսի 2-ին՝ ժամը 22։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում։
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
SHAMSHYAN.com-ը հունիսի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Կիլիկիա թաղամասում մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկայի մասին, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և կային վիրավորներ։
Հուլիսի 14-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է Ոստիկանության Արագածոտնի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Այսօր և վաղը Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին կրկին ակտիվություն է նկատվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է անշարժ գույքի շուկայի մասնագետ Անդրանիկ Հարությունովը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վեդի քաղաքում 3 անձանց կողմից 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀԿ-ն հստակ իր կարծիքն ասել է ռեժիմի հակաժողովրդավարական քայլերի մասին դեռևս ապրիլի 4-ին՝ Հանրապետական կուսակցության հերթական համագումարի ժամանակ։ Մենք ապրիլի 4-ին արձանագրել ենք, որ նույնիսկ պաշտոնական ընտրարշավից առաջ արդեն ընտրությունների կեղծման միտումներ կան։
Աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, ռիսկերի կառավարման փորձագետ և հանրահայտ «Սև կարապը» գրքի և այլ գրքերի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարություն է տարածել X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական էջում, որում ասում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:
Հետմահու ապրելու հարցը որքան հին, նույնքան էլ այժմեական է: Ամեն ոք ցանկանում է իմանալ՝ մահվանից հետո կյանքը շարունակվո՞ւմ է:
2026 թվականի հունիսին Վրաստանում ամսական աշխատավարձ ստացողների թիվն ամսական կտրվածքով ավելացել է 1.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 2.8%-ով․ նշված է «PMC Research» հետազոտական կենտրոնի աշխատաշուկայի հետազոտության մեջ։
Կիրակի օրը՝ տեղական ժամանակով գիշերը մոտավորապես ժամը 1:00-ին, վեց հրեա կասկածյալներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Սրբոց Հակոբյանց մայր տաճարի մուտքի վրա։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն է:
Հայկական թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի Մարիամ Դավթյանը տարիների ընթացքում հանդիսատեսի համար դարձել է ոչ միայն բեմի և էկրանի ճանաչված դեմք, այլև անկեղծության, ուժի և ներքին զգայունության խորհրդանիշ։
Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։
«Աննա Հակոբյանը հետաքրքրվեց, թե իմ նամակն ի՞նչ եղավ, պատասխանեցի, որ զարմանում եմ, որ ինձանից է հարցնում։ Ասացի՝ նամակը կուղարկեմ իրեն, կատակելով, որ կդնենք գետնին ու բոլորս կողքին քոչարի կպարենք։ Ծիծաղեց, ասաց՝ ուղարկիր։ Դրանով գործը գլուխ չի գա, ախր»,- շեշտեց Լևոն Թոքմաջյանը։
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում հավանաբար քաղաքացի է ջրահեղձ եղել։
Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Սևանա լճի «Վիշապ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ լինում։
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, վերջապես կօրինականացնեն իրենց հարաբերությունները։
Ջեֆրի Էպշտեյնի գործով հրապարակված նոր արխիվային փաստաթղթերում պարունակվում են տվյալներ և նամակագրություն, որոնք հաստատում են նրա կապերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի, այլ անձանց, ինչպես նաև Քաաբայի ծածկոցի՝ քիսվայի հատվածների ձեռքբերման վերաբերյալ:
Ինչպե՞ս են ձևավորվում քարանձավները, ո՞ր տեսակն է միայն Հայաստանում, ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ այս վայրերը զբոսաշրջային կենտրոններ դարձնելու առումով։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք քարանձավագետ Սմբատ Դավթյանի հետ։
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան և ասմունքող Բաբկեն Չոբանյանը «Դեպի արմատներ» հաղորդաշարի ընթացքում առաջին անգամ հրապարակավ անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությունում իր աշխատանքի դադարեցմանը։
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ջրահեղձման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճում՝ «Առագաստ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ եղել։
Խալերը կարող են տարիներով անվնաս մնալ, սակայն երբեմն փոքր փոփոխությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ։ Ո՞ր խալերին է պետք ուշադրություն դարձնել, ի՞նչ դեր ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք մաշկաբան Էդգար Ադիլխանյանի հետ։
Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 42-ամյա Խաչիկ Խ․-ի վարած «BMW» մակնիշի և 35-ամյա Վարդան Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն բախվել է քարե պատնեշին։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ռուսաստանի ութ օդանավակայաններում՝ Գելենջիկի, Կրասնոդարի, Կիրովի, Օրենբուրգի, Ուֆայի, Պերմի, Եկատերինբուրգի և Իժևսկի, ժամանակավորապես սահմանվել են օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումներ։