Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ, բախվել են 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։
Հուլիսի 25-ին՝ ժամը 12։35-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 3 կմ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել՝ չվստահել կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին:
Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Այսօր՝ հուլիսի 25–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10.35–ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi», «Hyundai» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 2,7 տոկոսով, սակայն մահերի ավելի մեծ՝ 6,3 տոկոսանոց նվազման պատճառով բնական հավելաճ 44,4 տոկոսով։ Այս մասին Sputnik Արմենիան տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։
Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին Եղեգնաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 31-ամյա մի տղամարդ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 15-21-ը։
Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող մեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։
Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։ Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Դարերի ընթացքում անթիվ աղոթքների վկա դարձած Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին ևս մեկ անգամ լցվել էր հավատացյալների միաձայն աղոթքով։ Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական աղոթքն էր հոգևոր դասին և ուխտավորներին միավորել այս հոյակերտ տաճարում:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366 դրամ:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Էսսեքս կոմսությունում (Մեծ Բրիտանիա) հզոր պայթյուն է տեղի ունեցել, միջադեպի վայրում հսկայական սնկաձև ամպ է բարձրացել։
«Ինչո՞ւ ես վաճառում Քրիստոսիդ»։ Այս հարցը միայն Հուդային ուղղված մեղադրանք չէ. այն ամեն օր ուղղվում է յուրաքանչյուր քրիստոնյայի խղճին, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ բնակելի շենքի բակում կառուցվում էր երկաթե կոնստրուկցիա, որը փլուզվել և վնասվածք է պատճառել երիտասարդին։ Վիրավորը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
Մեկ անձ ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2026 թվականի հուլիսի 24-27-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։
Շվեդիան մտադիր է 2028 թվականից արգելել «հավերժական քիմիկատների» (ՊՖԱՄ-ներ) օգտագործումը խոհանոցային պարագաների և հագուստի արտադրության մեջ․ գրում է Euronews-ը։
Աղմկահարույց ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի մահացած ենթադրյալ հանցակից Դանիել Սիադի դիահերձումը բռնի մահվան հետքեր չի հայտնաբերել, հայտնում է Նանտերի դատախազությունը:
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ազատման դիմում է գրել։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
2026 թվականին Ադրբեջանում մոտ 50 տղամարդ դարձել է ընտանեկան բռնության զոհ: Դրա մասին Modern.az-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պետական կոմիտեի մամուլի քարտուղար Թեյմուր Մարդանօղլուն:
Սահմանափակումներ են մտցվել Սոչիի և «Վնուկովո» օդանավակայաններում:
Աղբյուրների տվյալներով՝ խանութներում հանկարծակի սկսել են անջատել լույսերը, իսկ աշխատակիցներին անսպասելիորեն հրամայել են փակել առևտրի կետերը և լքել տարածքը՝ անկախ աշխատանքային ժամերից։