ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էջմիածին քաղաքում գտնվող վագոն- տնակում հրդեհի բռնկման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ապրիլի 18-ին Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը և Սուրբ Երկրի Քուստոսը միասնական նամակ են ուղարկել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին:
Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է։
Արցախում ավարտվել են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող՝ Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համակարգչային մասնագետի։
«Առևտրի վարչությունը հստակեցրել է իր կանոնները. նախորդ տարվա պես՝ ծաղկի առևտուրը կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում: Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը և դրա ձեռքբերումը՝ Ապրիլի 24-ին»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ նախապատրաստական բոլոր աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված ապրիլի 23, 24-ը:
«Մեր ավագանիներից Արման Անտոնյանը նախագիծ է ներկայացրել, որպեսզի իրականացվի Վահագն Վիշապաքաղի արձանի տեղափոխությունը: Կարծեմ՝ նաև Տորք Անգեղի արձանի տեղափոխության հետ կապված առաջարկ կա»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հրապարակի շատրվաններն ամեն վայրկյան կարող են չաշխատել. Քաղաքապետ:
Ծիծեռանակաբերդում սոսի ենք տնկո՞ւմ. Հրաչյա Սարգսյան
Ի՞նչ եղանակ է սպասվում այս շաբաթ։
Ապրիլի 17-ին, ժամը 15.50-ի սահմաներում, Արագածոտնի մարզի Օշական համայնքի Հովհաննիսյան փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա Լաուրա Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:
Ես պարտավոր եմ այստեղ լինել. մեր հարազատների թափած արյան մասին է խոսքը. զոհվածի այրի
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է 2022 թվականի փետրվարի տվյալները 15-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիների գործազրկության վերաբերյալ։
Ապրիլի 12-ին Արթիկում դանակահարություն էր եղել: Քաղաքի բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արթիկի բաժնում ստացվեց կեսգիշերն անց. մարմնի ծակած-կտրած վերքերով 36-ամյա մի տղամարդ էր տեղափոխվել հիվանդանոց: Նրան դանակահարել էին: Դ
Աղոթքը Աստծո կողմից յուրաքանչյուրիս շնորհված երկնային պարգև է: Տերըգիտի՝ որքան շատ ունենք Իր առաջնորդության կարիքը: Ու մենք պետք է աղոթենք` ինչպես բարձրաձայն, այնպես էլ մեր մտքում, ինչպես աշխարհի առաջ, այնպես էլ գաղտնի:
Խաչելությունից երկու օր առաջ Քրիստոսին մատնելու որոշում կայացրեց Նրա առաքյալներից Հուդա Իսկարիովտացին: Ավետարանում այս մասին հիշատակության մեջ կարդում ենք․ «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. 16:14-15)։
Հայտարարում ենք անժամկետ հացադուլ. 44֊օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյան
44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կատարված գողության մասին։
Բժիշկները, դեղագետները, բուժակները, բուժքույրերն ու դեղագործները պարտադիր հավաստագրում կանցնեն: Ավագ և միջին բուժաշխատողների համար դեռևս 2016թ. է սահմանվել այս պահանջը: Առաջին շրջափուլն ընդգրկում է 2016 թվականի մայիսի 4-ից 2023 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը:
Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
Զապել Եսայանը հետագայում չկարողացավ ազատել ո՛չ միայն Եղիշե Չարենցին, այլ նաև իրեն։ Այս երկու մեծերը դարձան ստալինյան բռնապետության ամենապայծառ ու հանճարեղ զոհերից։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Կոմիտասի անվան այգու պանթեոնում՝ Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։
Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի թվում երեք փողոցներ անվանակոչելու հարցն է, որը կքննարկվի ապրիլի 19-ին:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 015864 -ի: