
Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Մուրադ Ս.-ն ձերբակալվել է

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 24-ին Սոֆիա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 61-ամյա Մուրադ Ս.-ն: Նա 2017 թ. հոկտեմբերի 17-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: