47-ամյա Արայիկ Մ.-ն հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել 47-ամյա Արայիկ Մ.-ն: Նա նոյեմբերի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: