Ապրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը գողացել են:
24 միլիոն դրամ՝ «Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցույթի անցկացման համար:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Ապրիլի 22-ին ժամը 00.15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում պատմել է արցախյան վերջին պատերազմում զոհված Տիգրան Հարությունյանի մասին։
Ռուսաստանում կորոնավիրուսի «դելտա» տարատեսակով ախտահարումներ արդեն գործնականում չկան, բայց այն կարող է վերադառնալ, եթե ինչ-որ տեղ պահպանվի դրա աղբյուրը, իսկ բնակչությունը կորցնում է իմունիտետն այս շտամի նկատմամբ:
Տեսագրությունում պատկերված տղամարդը որոնվում է քրեական գործի շրջանակներում:
Ապրիլի 18-ին՝ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ «Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: «Ճիշտ կլինի, որպեսզի դրանք տեղադրվեն փակ տարածքներում, օրինակ` Օպերայի գետնանցումում»,- նշեց Սարգսյանը:
«Հիմա ինքը չգիտի, թե ես ինչ ապրումներ եմ տանում, ամիսը 3 անգամ գալիս եմ, գնում, մեկ է՝ ինչ էլ անում եմ, ամեն ինչը տեղը տեղին պահում եմ, գիտեմ, թե ինչ-որ հանգստություն պետք է զգամ, բայց ոչ։ Ամենաթանկ ծաղիկներին չեմ խնայում, առնում, բերում եմ, սիրուն պահում եմ երեխուս տեղը։ Որ գնում եմ, էլի ուշք ու միտքս այստեղ է, ամեն պահ, ամեն վայրկյան, խոսելիս, քնելիս, աշխատելիս, ուտելիս, ամեն պահ իմ տղան իմ հետ է․․․»։
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժինների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները ապրիլի 20-ին Վայոց ձորի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։
Փրկարարներն իրականացրել են ուղեբեռների զննման աշխատանքներ․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ամփոփվել են ՀՀ նախաքննական մարմիններում քննվող կամ քննված քրեական գործերով պետությանը և համայնքին պատճառված, ինչպես նաև վերականգնված վնասի վերաբերյալ տվյալները 2022թ. մարտի 31-ի դրությամբ:
Երևանի քաղաքապետարանի կողմից պարբերաբար ավտոբուսների նոր խմբաքանակի ներդնումը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի մեջ, իհարկե, որոշակիորեն թեթևացնում է տրանսպորտային աղետալի վիճակը Երևանում:
Ապրիլի 21-ին, ժամը 16:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ կա տեղադրված:
Հարություն Այվազյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով:
Ապրիլի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք եւ ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի եւ գործողութփյունների հետեւանքով մեր տուն պատերազմ մտավ. . .
Ապրիլի 21-ին, ժամը 11։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ:
Ապրիլի 20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին՝ ժամը 09:30-ից մինչև 14:30-ը դադարեցվել է Լոռու մարզի Նոր Խաչակապ, Արջահովիտ (Ղուրսալի), Քարաձոր գյուղերի, Սպիտակ քաղաքի «Փյունիկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների: Լույս աշխարհ է եկել 2 կգ 800 գ քաշով առողջ տղա երեխա:
Ապրիլի 18-ին, առավոտյան ժամը վեցին, պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 29 և 30 տարեկան երկու տղամարդու:
2022 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Այս մասին հաղորդում է Դատախազությունը։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Ապրիլի 19-ին Շիրազի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գևորգ Հ.-ն: