Զեկույցում համեմատական է տարվել նաև 2011 և 2021 թվականների միջև և արձանագրվել, որ 2011 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 52 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երրորդ լավագույն արդյունքն է:
2020 թ. մարտի 26-ի ՀՀ կառավարության որոշմամբ, որն ուժի մեջ է մտել անցած տարվա հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը միացել է Եվրամիության անդամ-երկրների՝ վարորդական իրավունքի վկայականների ներկայացվող օրինակելի ձևը, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունների կարգը, դիմումատուի առողջական չափանիշները և անհրաժեշտ բոլոր իրավական կարգավորումները սահմանող Եվրապառլամենտի և Եվրախորհրդի ընդունած հրահանգին։
Ապրիլի 9-ին, ժամը 23.15-ին, Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Աշնանացան ցորենի ծավալները Շիրակի մարզում նվազել են, գյուղացին սերմացուի աջակցություն չի ստանում, իսկ պարարտանյութի սուբսիդավորումը մինչև 3 հեկտար հողօգտագործողների համար է: Գարնանացանի ծավալներն էլ ուղղակի կախված են սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութերի գներից, իսկ բերքատվության երաշխիքը ոռոգման ջրի կուտակվող պաշարներն են։
Պաշտոնական վիճակագրությունը և անշարժ գույքի շուկայի մասնագետներն արձանագրում են՝ Երևանում բնակարանների գները բարձրացել են, երկրում աճել է առքուվաճառքի գործարքների թիվը:
Լուսանկարում պատկերված անձը հետախուզվում է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է:
: Երթեւեկությունը Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այդ մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում: Հատուկ ռեժիմը նշված տարածքում սահմանվել է անբարենպաստ եղանակի պատճառով:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Ապրիլի 12-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 12-ին ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը:
Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունը, որը վերաբերում է «Լույսի» արարողության անցկացման սահմանափակումներին՝ անհամաձայնություն հայտնելով իսրայելական ոստիկանության որոշման կապակցությամբ։
2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ Կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։
ՀՀ մարզերում և Երևանի տարբեր վարչական շրջաններում ապրիլի 12-ին, ժամը 10։26-ից 11։50-ն ընկած ժամանակահատվածում քամու հետևանքով վնասվել են շինությունների տանիքներ, կառուցատարրեր, տրանսպորտային միջոցներ, ծառեր և գովազդային վահանակներ
«Արցախգազ» ՓԲԸ-ն իրազեկում է այն մասին,որ սույն թվականի ապրիլի 13-ին ժամը ` 10:00-ից մինչև 12:00-ն և 14:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածը ներմիացման աշխատանքների իրականացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը։
Ի դեպ, բոլոր փտած բորդյուրների տակ անիմաստ աճող եղինջի կիլոգրամը դարձել է 2000 դրամ։ Մնացած «էլիտար» խոտերինը էլ չասեմ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ապրիլի 12-ին, ժամը 06:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ Քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Դեպքի վայրի զննությունից հետո Նոր Նորքի քրեական հետախույզներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, ձեռք բերած տեղեկությունների ստուգմանը։
Պարզվել է նաև, որ բերման ենթարկվածը Արաբկիրում միկրոավտոբուսի սրահում մի աղջկա գրպանից բջջային հեռախոս էր գողացել:
«Այսպիսի գրպանահատություն դեռ հայ ժողովուրդը չէր տեսել: Մինչև սուբսիդավորման սկսելը նույն պարարտանյութը շուկայում արժեր 16-18 հազար դրամ, այսօր սուբսիդավորված վրացական պարարտանյութը գյուղացուն առաջարկում են 22-24 հազար դրամով: Որ օրը չարաբաստիկ կազմակերպություններն Էկոնոմիկայի նախարարությունով հաստատվեցին՝ 5-7 հազար դրամով պարարտանյութի գինը բարձրացավ: Այսինքն՝ սուբսիդավորման մասը, որ 9000 էր, դրա 7000-ը էլի գյուղացուց թալանվում է: Պարոն Նիկոլ Փաշինյան, ինչի՞ մասին ես մտածում, այսպիսի գրպանահատություն հայ ժողովուրդը դեռ չէր տեսել»։
Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 250.798 զբոսաշրջիկ։ Ֆեյսբուքյան իր էջում այս տվյալները հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով նաև համեմատական տվյալներ այլ տարիների հետ։ Քերոբյանը տեղեկացնում է, որ 2021թ․առաջին եռամսյակում Հայաստան է եկել 87.131 զբոսաշրջիկ, այսինքն՝ 163.667 ավել զբոսաշրջիկ է եկել այս տարի Հայաստան։ Սակայն այս տարվա ցուցանիշը զիջում է նախաքովիդյան` 2019-ի առաջին եռամսյակում ՀՀ եկած զբոսաշրջիկների թվին։ Այս տարի, ի տարբերություն 2019-ի, 82.352-ով քիչ է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ Արցախի թեմն ուխտագնացություն է կազմակերպում դեպի Դադիվանք։
Ոստիկանների հիմնական գործառույթներից մեկն էլ հանցագործությունների կանխարգելումն է: Այդ նպատակով տարածքային ստորաբաժանումների ծառայողները մշտապես շրջում են փողոցներով ու բակերով։ Ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում էին, երբ ժամը 11.40-ին ականատես եղան տարօրինակ տեսարանի:
Պարարտանյութի սուբսիդավորման վերաբերյալ Կառավարության կայացրած որոշման բացերի մասին, արդեն տևական ժամանակ է, բողոքում են շիրակցի ֆերմերները, սակայն նրանց որևէ մեկն այս ընթացքում չի արձագանքել։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարիամ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել հնարավոր ուժեղ երկրաշարժերի հետ կապված իր հետազոտությունից:
«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության շտաբի, Արտաշատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները։ Այս դեպքերում ևս ինքնաձիգներն ու ռազմամթերքը բերվել էին Արցախից։