Երեկ Աջափնյակի դատարանից փախել է ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար դատարան բերված կալանավորը

Երեկ` ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանի մեկուսարանի խցից դատարան բերված կալանավորը դիմել է փախուստի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ ոստիկանության ուղեկցող գունդը կալանավորված 43-ամյա Արմեն Կաբալյանին բերել է մենախուց, որոշ ժամանակ անց հայտնաբերվել է, որ նա չկա:

Ա. Կաբալյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ այժմ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանատ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն: Ոստիկանությունն էլ ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դատարանից փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930