Խարդախությամբ 40 միլիոն յուրացնելուց հետո Գեղարքունիքի մարզում կազմակերպել է սեփական թաղումը. դագաղում հայտնաբերվել է 4 պարկ ավազ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 325 հոդվածի 1-ին մասի (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փատաթղթեր կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային պետահամարանիշներ պատրատվել կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) հատկանիշներով։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված քրեական գործի շրջանակում ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի գերեզմանատանը արտաշիրիմում էր կատարվել 65-ամյա Աղաբեկ Բադալովի գերեզմանում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Ա. Բադալովը Ռուսաստանի Դաշնությունում խարդախության եղանակով յուրացրել է 40 միլիոն ՌԴ ռուբլի։ Քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով կազմակերպել է իր թաղումը։

Ըստ ֆոտոլրագրողի՝ Մարտունու հիվանդանոցից ձեռք է բերել տեղեկանք, որ իբրև ինքը մահացել է, այդ տեղեկանքն էլ ներյակացրել է զագսի բաժին, որտեղից էլ ստացել մահվան վկայական։ Ապրիլի 12-ին, երբ արտաշիրմում է կատարվել, դագաղում հայտնաբերվել է 4 պարկ ավազ։

Նախապատրաստած նյութերը փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն և ըստ տեղեկությունների՝ այդ գործում ներգրավված է Կարմիրի գյուղապետ Միշա Դանիելյանը, ով խոշոր գումարի դիմաց տվել է իր համաձայնությունը՝ գյուղի գերեզմանոցում տեղ հատկացնելու համար։

GcLMrIfXi9txdfDmx5Op_tn DMDA0R4abGDIyuWk9ycC_tn

Տեսանյութեր

Լրահոս