Էլեկտրաշոկի օգտագործմամբ Արաբկիրում հարձակման է ենթարկվել ԱԺ պատգամավորի որդին

Այսօր՝ ապրիլի 14-ին, գիշերը 02։30-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 5 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով Գայդար փողոցի 10 շենքում՝ վերելակի մոտ, հարձակվել են 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են, այնուհետև նրա մոտից հափշատեկել են բջջային հեռախոս և տան բանալիները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տականքները իրենց հանցագործությունը ավարտին չեն հասցրել միայն այն պատճառով, որ մուտքում աղմուկի ձայնը լսելով, հարևանը լույսը վառել է, ու դիմակավորված ստահակները դիմել են փախուստի։

Հ. Ախոյանը Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի որդին է, ով սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համալսարանի 3-րդ կուրսում և տուն էր վերադառնում հարսանիքից։ Բարեբախտաբար, նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում։

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Հայկի դրամապանակը, որը հանցագործները չեն կարողացել տանել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930