Պատռել է ոստիկանի համազգեստը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աշոտ Գ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի փետրվարի 11-ին` ժամը 19-ի սահմաններում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Սեյրան Ռ.-ն, նույն դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վարուժան Ն.-ի հետ, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կանոնները խախտելու` ավտոմեքենան արգելված վայրում կայանելու համար, մոտեցել են «Վազ 2107 մակնիշի ավտոմեքենային, որից հետո Աեյրան Ռ.-ն վարորդի նստատեղին նստած Աշոտ Գ.-ից պահանջել է ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի միջնամասից և ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը:
Աշոտ Գ.-ն, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, դժգոհել է Սեյրան Ռ.-ի կողմից փաստաթղթեր ներկայացնելու և ավտոմեքենան չթույլատրված վայրից տեղափոխելու պահանջից, դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել սեռական բնույթի հայհոյանքներ տալ, քաշքշել, պատռել է ծառայողակա համազգեստը, ապա հարվածել և վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնաս։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` iravaban.net