![](/banners/BeFunky-design.jpg)
Փնտրվում է փախուստի դիմած կալանավորը
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/13664561276114.jpeg)
Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին` ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ոստիկանությունը տարածել է փախուստի դիմած կալանավորի լուսանկարը եւ խնդրում հետախուզվողի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:
Տեղեկատու անձի գաղտնիությունը ոստիկանությունը երաշխավորվում է:
Լուսանկարում` հետախուզվող Արմեն Կաբալյանն է: