
Ամբողջ գիշեր փնտրել են 22-ամյա Կարեն Կարապետյանին

Մարտի 17-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին ժամը 09.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Գավառ քաղաքի ՈԲ ՕՀ ոստ. աշխատակիցը:
Որոնողափրկարարական աշխատանքների են մեկնել ՀՓՋ-ի 5 հրշեջ-փրկարարներ` «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, ազատ հերթափոխի 9 հրշեջ-փրկարարներ` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, ՓՈՒՎ ՀՋՋ-ի ջրափրկարարները:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև Գավառ քաղաքի ՈԲ աշխատակիցները և գյուղի բնակիչները: