Շքամուտքից ընկել են նկուղ ու տեղափոխվել հիվանդանոց
Մարտի 17-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ.Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի շքամուտքի հատակը փլուզվել է. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է թիվ 28 շենքի շքամուտքի հատակը (2 քմ), ինչի հետևանքով երեք քաղաքացիներ ընկել են նկուղային հարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ` 1959 թ. ծնված Զավեն Ավետիսյանը, 1989 թ. ծնված Նարեկ Ավետիսյանը և 1992 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը տեղափոխվել են Վարդենիս քաղաքի կայազորային զինվորական հոսպիտալ:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են թուլացած բետոնե կառուցատարրերը (3 քմ):