Մեքենան ընկել է գետը

Մարտի 17-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Աղստև գետը, հղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղարծին-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի 09ՍՕ574 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Սուրեն Գաբրիելյան ծնվ. 1964թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել գետը:

Հրշեջ-փրկարարների և ավտոկռունկի համատեղ ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից:

Զոհեր և տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս