22-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել Սաղմոսավանք գյուղում

Այսօր` մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք գյուղի տներից մեկի անասնագոմում երիտասարդ տղամարդու դի կա կախված: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Օպերատիվ-քննչական խումբը անասնագոմում հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Ռուստամ Խ.-ի դին:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` երիտասարդը զբաղվում էր անասնապահությամբ և 5 ամիս առաջ էր ամուսնացել, ու գյուղում զարմացել են, թե ինչն է եղել պատճառը, որը երիտասարդը դիմել է ծայրահեղ այս քայլին:

Տեսանյութեր

Լրահոս