
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

Մարտի 14-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի թիվ 42 շենքից գազի հոտ է գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի նկուղում գտնվող 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: