Բաժիններ՝

Ուշի ոլորաններում բեռնատարը գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ

Քիչ առաջ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի ոլորաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Բեռնատարը բախվել է «Գազել»-ին, հետո՝ «Վազ 2109-»-ին, որից հետո բեռնատարը գլորվել է ձորը։

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարի վարորդը տեղում մահացել է, և ըստ տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանն Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարները, Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը և ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները։
Մանրամասները՝ քիչ ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031