Սիսիանում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխան
Երեկ՝ մարտի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Հակոբյանը, վարելով Վազ 21050 մակնիշի 54 ԼՍ 166 համարանիշի ավտոմեքենան, Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 13-ամյա Սաթենիկ Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը կոնքի ոսկրերի կոտրվածք, աջ ցայլոսկրի կոտրվածք-ուղիղ խախտում վնասվածքով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:
Երեխան սովորում է Սիսիանի թիվ 5-րդ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Սիսիանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: