Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Նոր Հաճնի անձնագրային ծառայության պետը
Երեկ՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արմեն Բարսեղյանը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 33 LT 216 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցի թիվ 37 շենքի մոտ ընդհարվել է Սայաթ Նովա պողոտայի 10 շենքի բնակիչ, 53-ամյա Սարգիս Հակոբյանի վարած «Մերսեդես» մակնիշի 34 ТО 599 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Հակոբյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Հակոբյանն աշխատում է որպես ՀՀ ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Նոր Հաճնի անձնագրային ծառայության պետ: