Զինղեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին և տեղափոխել հիվանդանոց

Երեկ՝ մարտի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վանցյան փողոցի 6 հասցեում գործող Մալաթիա գյուղմթերքների շուկայում Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 50-ամյա Ռուբեն Գալստյանը, վարելով իրեն պատկանող «Գազ 5205» մակնիշի 16 ՏԼ 366 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 74-ամյա Արարատ Բեգլարյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել և շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել Մալաթիա բժշկական կենտրոն:

Նշվում է, որ Ռ. Գալստյանն աշխատում է Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը թոշակառու է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031