Մարդատար «Գազել»-ը Սևան-Հրազդան ճանապարհին կողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 57-ամյա Մկրտիչ Ալեքսանյանը, վարելով «Գազել 32 213» մակնիշի 3208 Լ համարանիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողարշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ըստ հավաքվածների՝ վթարի պատճառը մերկասառույցն է եղել:

Տեսանյութեր

Լրահոս