
Երևանի շրջակայքում այս տարի կանտառապատվի 15 հա տարածք

2011թ. հաստատվել էր Երևանի անտառապետության «Էրեբունու» անտառտնտեսության 51 հա տարածքի անտառապատման ծրագիրը: 20.5 հեկտարի անտառապատումն ամբողջությամբ ավարտված է: Ծրագրի երկրորդ փուլի 31 հա տարածքի անտառապատումը դեռևս հնարավոր չի եղել իրականացնել՝ Ազատի ջրամբարում ջրի սակավության պատճառով, ուստի աշխատանքի կատարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ. դեկտեմբերի 30-ը: 2015-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 հեկտարի, 2016-ին՝ 16 հեկտարի անտառապատումը: Կոտայքի մարզի 100 հա անտառային տարածք կվերականգնվի կոճղաշվային վերաճի օժանդակման միջոցով: Այս աշխատանքների կատարման համար կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է մոտ 50 մլն դրամ: