Կենդանիներն էլ են «արտագաղթում»

Հայաստանի Հանրապետության միակ՝ Երևանի կենդանաբանական այգում ցուցադրված կենդանիների թվաքանակը վերջին տարիների կտրվածքով նվազել է։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականին» զեկույցից, 2013 թվականի վերջին ցուցադրված կենդանիների թիվը եղել է 1234։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2009 և 2010 թվականներին այդ թիվը եղել է 1441, 2011թ.՝ 1247, 2012թ.՝ 1279։

Հատկանշական է, որ նվազել է հատկապես թռչունների թվաքանակը՝ 579-ից հասնելով 402-ի։

Նշենք նաև, որ նվազել է նաև տեսակների քանակը։ 2008-ից մինչև 2010 թվականը կենդանաբանական այգում ցուցադրված կենդանիների տեսակների քանակը 2011-ից աճել էր՝ հասնելով 220-ի։ Այնուհետև արձանագրվել է նվազում և թիվը 2013թ. վերջին հասել է 180-ի։

Տեսանյութեր

Լրահոս