Instagram-ը կարգելի «վերցնել» այլ մարդկանց գրառումները
Հեղինակներից այսուհետ թույլտվություն կհարցնեն հրապարակումները վերցնելուց առաջ։
Instagram-ը պատրաստվում է մեծ փոփոխություն մտցնել պլատֆորմում բովանդակության ազատության վրա:
Ծառայությունը արգելելու է օգտագործել կոդերը հրապարակումը տեղադրելու համար՝ առանց դրա ստեղծողի թույլտվության: Այդ մասին հայտնում է Ars Techinca-ն:
Ընկերությունը նշել է, որ սոցիալական ցանցի API-ը որևէ մեկին իրավունք չի տալիս հեղինակային իրավունքներով տրամադրել հրապարակված նյութեր: Միևնույն ժամանակ, Instagram-ի քաղաքականությունը պահանջում է, որ երրորդ կողմերը ունենան հեղինակային իրավունքի սեփականատերերից բովանդակություն օգտագործելու թույլտվություն: Այսինքն՝ այլ մարդկանց նյութերը օգտագործելու թույլտվության բացակայությունը կարող է պատճառ դառնալ, որ հրապարակողը դիմի դատարան:
Հետևաբար, սոցիալական ցանցերը ցանկանում են պարտադիր դարձնել թույլտվություն ստանալը, նախքան մեկ ուրիշի բովանդակությունը վերարտադրել։
Մինչ այժմ Instagram-ում դուք կարող եք սահմանափակել ձեր հրապարակումների հասանելիությունը միայն ձեր հաշիվը մասնավոր ռեժիմով փոխանցելով, բայց այլ օգտվողներ չեն կարողանա տեսնել այս կերպ, այնպես որ սա ամենաանհարմար ձևը չէ: Հնարավոր է, որ սոցիալական ցանցը ընդլայնի գաղտնիության կարգավորումները բոլոր օգտագործողների համար և ավելացնի հնարավորություն՝ սահմանափակումից հանելու հնարավորությունը օտար անձանց համար: Օրինակ՝ այժմ ծառայությունը հեղինակներին թույլ է տալիս ֆիլտրել նրանց, ովքեր կարող են դիտել իրենց «պատմությունները»։
Սիրարփի Աղաբաբյան