Գիտնականները բզեզի նոր տեսակն ավանել են The Beatles խմբի պատվին

Հոլանդացի գիտնականները բզեզի նոր տեսակն անվանել են ի պատիվ անգլիական լեգենդար The Beatles խմբի: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը:

Նշվում է, որ կոշտ թևեր ունեցող, մոտ 2 մմ չափսի հասնող միջատը ստացել է Ptomaphagus thebeatles գիտական ​​անվանումը:

Բզեզը հայտնաբերվել է Ամստերդամի կենտրոնում՝ Վոնդելա այգում, որը հանրաճանաչ արձակուրդային վայր է Նիդեռլանդների մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Դա տեղի է ունեցել գիտակրթական շրջագայության ընթացքում, երբ գիտնականների հետ միասին բոլոր ցանկացողներն ուսումնասիրում են բնական միջավայրը:

Կարդացեք նաև

«Տարօրինակ է, որ բզեզին նախկինում երբեք չեն անվանել The Beatles խմբի պատվին: Այժմ սխալն ուղղված է Contributions to Zoology գիտական ​​ամսագրի նոր հրապարակման մեջ»,- նշվում է Ասմտերդամի բաց համալսարանի հետազոտողների հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930