Բաժիններ՝

Իլոն Մասքն էժան էլեկտրաքառ է խոստացել Եվրոպայի համար

Tesla ընկերությունը պատրաստվում է համահավաք էլեկտրաքառ թողարկել, որը հատուկ ստեղծվելու է Եվրոպայի համար: Այդ մասին Իլոն Մասքը հայտարարել է տեսահարցազրույցի ժամանակ, որը նվիրված էր Գերմանիայում «Գիգաֆաբրիկայի» կառուցմանը:

Մասքը նշել է, որ Եվրոպայի ավտոմոբիլիստների համար քաղաքային պայմաններում Model S-ը եւ Model X-ը կարող են չափից ավելի մեծ լինել: Ընկերությունում մտածում են հեթչբեք թափքով համահավաք էլեկտրամոբիլի մասին, որի տեսքը մշակում է ընկերության եվրոպական դիզայն-ստուդիան: Համահավաք էլեկտրաքառի արժեքը կարող է կազմել 25 հազար դոլար:

Համեմատության համար նշենք, որ առավել հասանելի Model 3-ը ֆրանսիացի գնորդի վրա կնստի 50 հազար եվրո: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող:

Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ ու էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս