Ե՞րբ կհայտնվի առաջին ծալովի iPhone-ը
Apple-ն արդեն ակտիվորեն փորձարկում է ճկուն էկրանով սարքը:
Չինական United Daily News-ի համաձայն՝ Apple-ը Foxconn գործարանի ինժեներներին խնդրել է փորձարկել ճկուն էկրանով ծալվող տեխնոլոգիա: Իսկ առաջին ծալովի iPhone-ը կհայտնվի 2022 թվականի սեպտեմբերին:
Թվում է, որ Apple-ը դեռ զգուշանում է դիսփլեյի ճկուն տեխնոլոգիայից, ուստի ընկերությունը խնդրում է ինժեներներին մանրակրկիտ փորձարկել էկրանները. դրանք ծալվում են ավելի քան 100 հազար անգամ: Այս նույն լաբորատորիաներում MacBook նոութբուքերը փակվում և բացվում են ոչ ավելի, քան 30 հազար անգամ:
Թե որն է լինելու առաջին ծալվող iPhone-ը անհայտ է: Այն կարող է ստանալ Galaxy Z Flip-ի նման դիզայն, բայց, ամենայն հավանականությամբ, կստանա մեծ ճկուն էկրան: Նախկին արտահոսքերում տեղեկություններ կային, որ նման սմարթֆոնը փոխարինելու է iPad Mini-ին:
Samsung-ը դարձել է ծալվող iPhone-ի ճկուն դիսփլեյների մատակարար. ըստ շրջանառվող լուրերի, Apple-ը նույնիսկ գնել է դրա բացառիկ իրավունքները մեկ տարի ժամկետով:
Ըստ շրջանառվող լուրերի, առաջին ծալվող iPhone-ը կարժենա 1499 դոլար: Այժմ առաջատար iPhone 12 Pro Max-ն արժե մոտավորապես այդքան:
Սիրարփի Աղաբաբյան