Բաժիններ՝

Իլոն Մասքի տիեզերանավի պայթյունը փորձարկումների ժամանակ հայտնվել է տեսանյութում

SpaceX ընկերության Starship ապարատի նախատիպի պայթյունը Տեխասում անցկացված փորձաթռիչքից հետո հայտնվել է տեսանյութում:

Կադրերում երեւում է, թե ինչպես է տիեզերանավը բարձրանում, պտտվում հորիզոնական դիրքով, բայց հետո վերադառնում ելման դիրք եւ իջնում Երկրի վրա:

Վայրէջքի հրապարակի մակերեւույթի հետ շփվելիս հայտնվում է կրակ եւ պայթյուն լսվում: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը հաջող է որակել նախատիպի փորձարկումը, չնայած վայրէջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Փորձարկումների ժամանակ ապարատը պետք է բարձրանար 15 կիլոմետր:

Փորձարկումները բազմաթիվ անգամ հետաձգել են: Ներկայիս մեկնարկը դարձել է տիեզերանավի օդ բարձրանալու առաջին փորձը՝ քթամասային շրջահոսիչով եւ առջեւի ու հետեւի ստաբիլիզատորներով ամբողջությամբ հավաքված կորպուսով:

Բացի այդ, դա առաջին թռիչքն էր երեք Raptor շարժիչներով: Վերջնական տարբերակում դրանք պետք է վեցը դառնան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031