Apple-ը տուգանվել է օգտվողներին խաբելու համար
Apple-ը տուգանվել է 10 միլիոն եվրոյով (12 միլիոն դոլար) անարդար բիզնեսի համար: Դա կապված է սարքերի անջրանցիկությունը ցույց տալու հետ:
Իտալիայի հակամենաշնորհային մարմինը տեղեկացրել է, որ Apple-ն իր գովազդներում ապակողմնորոշում է օգտվողներին, թե որքան խորը և որքան ժամանակ կարող է ընկղմվել iPhone-ը՝ առանց վնասվելու: Մասնավորապես, վարչությունը վերլուծել է iPhone 8 շարքի, ինչպես նաև iPhone XS-ի և iPhone 11-ի գովազդային արշավները: Apple-ը նշել է, որ սմարթֆոններին վտանգ չի սպառնում, եթե դրանք տեղադրվեն չորս մետր խորության վրա և պահվեն այնտեղ 30 րոպե (կախված մոդելներից՝ ցուցանիշներում կարող են լինել փոքր փոփոխություններ):
Այնուամենայնիվ, գովազդը չի բացատրում, որ ընկերության պնդումները ճիշտ են միայն որոշակի պայմաններում, օրինակ՝ վերահսկվող լաբորատոր փորձարկումների ժամանակ մաքուր ջուր օգտագործելիս:
Բացի այդ, կարգավորիչը հարցեր ունի Apple-ի երաշխիքի պայմանների վերաբերյալ. ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը, եթե հեղուկն առաջացրել է սմարթֆոնի խափանում: Իշխանություններն անտեղի են համարել ջրի դիմացկունությունը՝ որպես iPhone-ի առանձնահատկություն, և միևնույն ժամանակ՝ մերժել օգտվողներին հետերաշխիքային ծառայությունը, եթե սմարթֆոնը վնասվել է ջրի մեջ գտնվելու պատճառով:
Ի դեպ, Apple-ն առաջին անգամը չէ, որ դժգոհություն է առաջացնում իտալական հակամենաշնորհային ծառայության մոտ: 2018 թվականին ընկերությունը տուգանվեց 10 միլիոն եվրոյով (մոտ 11,5 միլիոն ԱՄՆ դոլար) սմարթֆոնները «կանխամտածված դանդաղեցնելու» համար՝ նոր iOS-ի կապի և աշխատունակության վատթարացման և մարտկոցի կյանքի վերաբերյալ տեղեկատվության ի հայտ գալուց հետո:
Սիրարփի Աղաբաբյան