Բաժիններ՝

Ինչպիսի՞ն է Samsung-ի նոր մատչելի սմարթֆոնը՝ հսկայական մարտկոցով

Տպավորիչ ինքնավարություն՝ մատչելի գնով:

Onleaks ինսայդերը հրապարակել է նոր Galaxy M12 սմարթֆոնի պատկերները՝ 7000 mAh մարտկոցով և բավականին ցածր գնով:

Սմարթֆոնը կստանա պլաստիկ պատյան՝ 6.5 դյույմանոց էկրանով (ամենայն հավանականությամբ՝ HD լուծաչափով) և առջևի տեսախցիկի փոքր կտրվածք: Մատնահետքի սկաները կտեղադրվի կողային շրջանակի վրա:

Galaxy M12-ի հիմնական առանձնահատկությունը կլինի 7000 mAh մարտկոց․ սովորաբար այս հզորության մարտկոցը տեղադրվում է պլանշետներում: Ամենայն հավանականությամբ, սմարթֆոնը կկարողանա առանց վերալիցքավորման աշխատել շուրջ երկու օր: Միևնույն ժամանակ, ընկերությունը չի խնայել մանրուքների վրա, ուստի այն ունի ժամանակակից USB Type-C միակցիչ, այլ ոչ թե հնացած microUSB:

Ինսայդերը հայտնում է նաև, որ իր նախորդ սերունդների համեմատ սմարթֆոնը բավականին մատչելի կլինի։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս