Բաժիններ՝

Միքայել Յանի ստեղծած ManyChat-ն արդեն հասանելի է Facebook Messenger-ում

ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանի որդին՝ ծրագրավորող Միքայել Յանը, մշակել է ManyChat ընդլայնումը, որի մասին 168.am-ը մինչ այդ անդրադարձել էր:

Այս ընդլայնումը թույլ է տալիս առանց լրացուցիչ կոդավորումների ստեղծել ավտոմատացված messenger bot: Այս համակարգի միջոցով հնարավոր է ավտոմատ կերպով ուղարկել բիզնեսին վերաբերող հաղորդագրություններ, նորություններ:

Միքայել Յանը Producthunt-ի միջոցով տեղեկացնում է, որ այս համակարգն արդեն հնարավոր է գործարկել նաև Facebook Messenger-ում:

Միքայել Յանը գրում է, որ Telegram-ում աշխատելու ընթացքում իրենք վերցրել են ամեն ինչ, որպեսզի կարողանան ստեղծել Messenger-ի լավագույն վիզուալացված bot-ը:

Կարդացեք նաև

ManyChat-ը 500 Startups աքսելերատորի ստարտափներից է և օրերս հայտնվել է  Product Hunt հարթակի առաջին հորիզոնականում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս