Գիտնականները մոտ են քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութի ստեղծմանը

Գիտնականների միջազգային խումբը «մոտ է քաղցկեղի դեմ ունիվերսալ պատվաստանյութի մշակմանը»: Այս մասին հայտնել է Australian թերթը՝ ընդգծելով, որ պատրաստուկը, որի մասին խոսվում է, արդյունավետ կլինի քաղցկեղային բոլոր հիվանդությունների նկատմամբ:

«Մեզ առաջին անգամ հաջողվել է ստեղծել ներերակային պատվաստանյութ՝ նանոմասնիկների օգտագործմամբ,- թերթում հրապարակված հարցազրույցում ասել է գիտական խմբի ղեկավար, Մայնցի Յոհան Գուտենբերգի անվան համալսարանի Ուռուցքաբանական հիվանդությունների ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Ուգուր Սահինը:- Սկզբունքորեն, խոսքը վերաբերում է պատվաստանյութի, որը կարելի կլինի կիրառել ցանկացած տեսակի քաղցկեղային ուռուցքների նկատմամբ»:

Գիտնականը հայտնել է, որ այն ունի ոչ թե կանխիչ, այլ թերապեւտիկ բնույթ, այլ խոսքով՝ կոչված է ոչ թե կանխելու քաղցկեղային հիվանդությունները, այլ օգտագործվելու դրանց բուժելիս: Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն «հուսադրող թեստեր» է անցել մկների եւ մելանոմայով հիվանդ մի քանի մարդկանց վրա:

Սակայն այդ հիվանդների վրա դրա ներգործության վերջնական արդյունքները հայտնի կլինեն մոտավորապես մեկ տարի անց: Դրանից հետո հետազոտողները ծրագրում են ավելի ընդգրկուն թեստեր անցկացնել հիվանդ մարդկանց վրա: Ուգուր Սահինը ենթադրում է, որ պատրաստուկը կիրառման կթույլատրվի «մոտավորապես 5 տարի հետո»:

Կարդացեք նաև

Գիտնականների միջազգային խմբի այս աշխատանքի մասին հաղորդագրությունը հրապարակվել է Nature հանդեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս