ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի մակերևույթի հսկա կորոնալ խոռոչի տեսանյութը
ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի մարերեւույթին հայտնված հսկա կորոնալ խոռոչի տեսանյութը: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ըստ ՆԱՍԱ-ն լուսանկարները ստացել է Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի միջոցով՝ մայիսի 17-19-ին:
Կորոնալ խոռոչներն իրենցից ներկայացնում են Արեգակի թագի վրա առաջացած այն հատվածները, որտեղ պլազմային խտությունը և ջերմաստիճանը, մյուս շրջանների հետ համեմատած, մոտ հարյուր անգամ ցածր է: Կորոնալ խոռոչները հայտնվում են արեգակնային նվազագույն ակտիվության ժամանակ:
Պլազման, որ ազատվում է խոռոչի առաջացման ժամանակ, դառնում է արևային քամու մաս, որն առաջացնում է մագնիսական փոթորիկներ և հյուսիսափայլեր: Կորոնալ խոռոչները էականորեն ազդում են տիեզերական եղանակի, ինչպես նաև Երկրի իոնոսֆերայի ու մագնիսական դաշտի վրա: Խոռոչները ֆիքսվում են ուլտրամանուշակագույն սպեկտրում, որն աննշմարելի է մարդկային աչքի համար: Պատկերն առավել հստակ դարձնելու համար ՆԱՍԱ-ն Արեգակնային դինամիկայի աստղադիտարանից ստացված պատկերները լուսավորել է մանուշակագույնով:
https://www.youtube.com/watch?v=W-peSqV6WqQ