Ինչո՞ւ Android և ոչ թե՝ iPhone
Lifehacker-ը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու գնել Android և ոչ թե՝ iPhone:
Apple ընկերության արտադրած սմարտֆոնները նման են միմյանց: Տարբերությունը միայն մոդելների չափերի և մանր դետալների մեջ է: Android-ի դեպքում կարող եք գտնել օպերացիոն այս համակարգով ցանկացած դիզայնի, գույնի և չափի հեռախոս:
iPhone-ներն ունեն բազմաթիվ գործառույթներ, որոնք չունեն Android-ները: Սակայն սմարտֆոնների համար դասական դարձած գործառույթներ կան, որոնցից զուրկ է iPhone-ը: Օրինակ՝ անլար լիցքավորումը, NFC-ի կարգավորված աշխատանքը, և այլն:
Apple-ի նոր սմարտֆոնի թողարկումից ընդամենը մի քանի օր հետո ողջ աշխարհն արդեն օգտագործում է այն: Սակայն թարմացվող սմարտֆոններն ունեն մի շարք գործառույթներ, որոնք հասանելի են կա՛մ ամերիկաբնակ, կա՛մ անգլախոս օգտատերերի համար: Ամենապարզ օրինակն օնլայն-օգնական Siri-ն է, որը խոսում է միայն անգլերեն լեզվով:
Android-ով աշխատող սմարտֆոնը միացնելուց հետո կարող եք ամբողջությամբ փոփոխել: Այնինչ iPhone-ի դեպքում կարելի է միայն փոփոխել հետնանկարը կամ նշանների գույնները: Android օպերացիոն համակարգով աշխատող սմարտֆոնները թույլ են տալիս ամբողջությամբ փոխել ինտերֆեյսը և 2 նույն հեռախոսները դարձնել մաքսիմալ տարբեր:
Հեռախոս գնելիս շատերն ուշադրություն են դարձնում ոչ միայն՝ ֆունկցիոնալ հնարավորություններին, այլև՝ գներին: Եթե Apple-ի սմարտֆոններն ունեն հաստատված և բարձր գին, ապա Android հեռախոս կարելի է գնել ցանկացած «գրպանի» դեպքում:
Սիրարփի Աղաբաբյան