Բաժիններ՝

iPhone-ի նորացումների միջև ժամանակաշրջանը կերկարացվի. Nikkei

Apple ամերիկյան կորպորացիան պլանավորում է iPhone-ի մոդելներն ամբողջովին նորացնել երեք տարին մեկ, տեղեկացնում է Nikkei հրատարակությունը:

Այժմ սմարթֆոնների մոդելները նորացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ: Շրջափուլի ավելացումը կապված է Apple-ի ժամանակակից սմարթֆոններում բազմաթիվ գործառույթների առկայության հետ, ինչը նվազեցնում է հեռախոսների հաճախակի խոշոր կատարելագործումների հնարավորությունները:

Նորացումների միջեւ ժամանակաշրջանի երկարացումը նաեւ բացատրվում է սմարթֆոնների շուկայի աճի տեմպերի դանդաղմամբ, գրում է թերթը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ սմարթֆոնների բաղադրիչների մատակարարները 2015 թվականի համեմատությամբ զգալիորեն ավելի քիչ պատվերներ են ստանում Apple-ից:

Հրատարակությունները դա կապում էին սմարթֆոնների պահանջարկի նվազման եւ iPhone 7-ի նոր գործառույթների հնարավոր բացակայության հետ:

Այդուհանդերձ, ավելի ուշ հաղորդագրություններ են հայտնվել նաեւ այն մասին, որ Apple-ը մատակարարներին խնդրել է մինչեւ տարեվերջ բաղադրիչներ արտադրել 72-78 մլն iPhone 7-ի համար: Սա վերջին երկու տարվա ընթացքում ընկերության սմարթֆոնների առանձին մոդելների արտադրության խոշորագույն ցուցանիշն է:

Համեմատության համար նշենք, որ վերլուծաբաններն սպասում էին, որ 2016 թվականին ամերիկյան ընկերությունը կարտադրի նոր մոդելի միայն 65 մլն հեռախոսներ:

Նոր iPhone-ը, որի շնորհանդեսը պլանավորվում է անցկացնել աշնանը, գործնականում ոչնչով չի տարբերվելու նախորդից, հաստատում է Nikkei-ը:

Միակ գործառույթները, որոնք ընկերությունը կբարելավի, կդառնան խցիկը, ջրակայունությունը եւ մարտկոցի տարողունակությունը: Բացի այդ, նոր iPhone-ում, ինչպես սպասվում է, ականջակալների անջատատեղ չի լինելու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս