Բաժիններ՝

Արբանյակը ծծմբի երկօքսիդի արտանետումների նոր աղբյուրներ է հայտնաբերել. NASA

ԱՄՆ-ի եւ Կանադայի հետազոտողներն արբանյակային տվյալների միջոցով հայտնաբերել են ծծմբի երկօքսիդի արտանետումների՝ նախկինում անհայտ շուրջ 40 աղբյուրներ: Այս  մասին հայտնել է NASA-ն:

«ԾԾմբի երկօքսիդի արբանյակային լուսնակարը ցույց է տալիս «թեժ կետեր», ինչն ավելի է հեշտացնում արտանետումների հաշվարկի հնարավորությունը»,- ասել է կանադացի հետազոտող Քրիս ՄակԼինդենը:

Հետազոտությանը, որն այս շաբաթ կհրապարակի Nature Geosciences հանդեսը, մասնակցել են NASA-ն, Կանադայի Շրջակա միջավայրի եւ կլիմայական փոփոխությունների ինստիտուտը ու եւս երկու համալսարաններ: Հետազոտությունը հիմնված է 2008-ից մինչեւ 2014 թվականն արբանյակային տվյալների վերլուծության վրա:

Արտանետումների՝ նախկինում պաշտոնապես չգրանցված աղբյուրների թիվը հասնում է 39-ի. դրանք ածխային Էլեկտրակայաններ են, հալոցային վառարաններ, գազի եւ նավթի վերամշակման շրջաններ Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Մեքսիկայում եւ Ռուսաստանում: Հետազոտության հեղինակները նաեւ նշում են, որ, արբանյակների տվյալներով՝ ծծմբի երկօքսիդի՝ նախկինում հայտնի մի շարք աղբյուրների արտանետումների մակարդակը երկու-երեք անգամ գերազանցում Է հայտարարված ցուցանիշները:

Հետազոտությունը վկայում է, որ ծծմբի երկօքսիդի արտանետումների՝ «չհայտարարված» աղբյուրներին բաժին է ընկնում այդ նյութի արտանետումների ամբողջ ծավալի մինչեւ 12 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս