Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Սթիվեն Հոքինգը. The Guardian

76 տարեկանում այսօր կյանքից հեռացել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը: The Guardian-ի փոխանցմամբ՝ գիտնականի մահվան լուրը վաղ առավոտյան հայտնել են է ընտանիքը:

Նրա երեխաները՝ Լյուսին, Ռոբերտը եւ Թիմը հայտարարել են. «Մենք խորապես ցավում ենք, որ այսօր մեր սիրելի հայրը մահացել է:

Նա մեծ գիտնական էր եւ արտասովոր մարդ, որի աշխատանքը եւ ժառանգությունը երկար տարիներ ապրում են: Նրա խիզախությունն ու համառությունը նրա փայլ ու հումորով ոգեշնչեց մարդկանց ամբողջ աշխարհում: Մենք կկարոտենք նրան հավիտյան»:

Սթիվեն Ուիլյամ Հոքինգը ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել է շնչափողահատման, ինչի հետեւանքով կորցրել է խոսելու ունակությունը եւ սկսել է օգտվել խոսքի սինթեզատորից:

Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը: Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն է եւ քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ Է նվիրել սեւ անցքերի ուսումնասիրմանը: Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սեւ խոռոչները եւ երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կեղևի մեջ» գործերը եւ այլ գրքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս