
ՏՏ ոլորտի իրանական ընկերությունները մտադիր են մուտք գործել հայկական շուկա

Երևանյան էքսպո կենտրոնում հունիսի 22-24-ն իրանական տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային մեդիա ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց գործունեությունը: Ինչպես փոխանցում է financialtribune.com-ը, ցուցահանդեսի նպատակն է իրանական ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումն ու այդպիսով հայկական շուկա մուտք գործելը:
Ցուցահանդեսին մասնակից ընկերությունները գործունեություն են ծավալում տվյալների բազաների ստեղծման, բջջային և համակարգչային ծրագրերի, համակարգչային խաղերի մշակման ոլորտներում և այլն:
Ցուցահանդեսին կմասնակցեն նաև իրանական մի շարք ստարտափեր: