«Հաբլ» աստղադիտակը բախվող գալակտիկաներ է լուսանկարել
Գիտնականները «Հաբլ» աստղադիտակի միջոցով լուսանկարել են գալակտիկաների միաձուլման գործընթացը: Այդ մասին հայտնել է Space.com-ը:
Լուսանկարում պատկերված երկու գալակտիկաները գտնվում են Երկրից 350 միլիոն լուսային տարի հեռավորության վրա՝ Կետի համաստեղությունում: Դրանց միաձուլման գործընթացը առաժմ գտնվում է վաղ փուլում: Դրանք կշարունակեն մերձենալ միլիոնավոր տարիների ընթացքում, իսկ այնուհետեւ կկերպափոխվեն՝ դառնալով մեկ կառուցվածք:
Նման միաձուլումը սովորական երեւույթ է Տիեզերքում: Այսպես, մեր Ծիր Կաթին գալակտիկան պետք է Անդրոմեդա հարեւան գալակտիկայի հետ բախվի չորս միլիարդ տարի հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Sometimes, as seen in this spectacular @HUBBLE_space image of Arp 256, galaxies can collide in a crash of cosmic proportions
As featured in our week in #space images: https://t.co/EAyYNtQf7a pic.twitter.com/NqWTMBe0td— ESA (@esa) March 11, 2018