Բաժիններ՝

Google-ը կարգելի կրիպտոարժույթների գովազդը

Google որոնիչը կառավարող Alphabet ամերիկյան հոլդինգը հայտարարել է, որ հունիսից գաղտնարժույթների եւ երկակի օպցիոնների գովազդի զետեղման արգելք է սահմանելու: Մարտի 14-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Alphabet-ն այս որոշումը բացատրել է բարձր մակարդակի ռիսկ ունեցող ֆինանսական արտադրանքի նոր տեսակների վաճառքի դեմ պայքարի ավելի լայն միջոցների անհրաժեշտությամբ:

Հունվարի վերջին Facebook սոցիալական ցանցը նույնպես հայտարարել է իր մոտ գաղտնարժույթների գովազդ զետեղելու արգելքի մասին: Ինչպես նշել է Bloomberg-ը, կիրառվող սահմանափակումներն էական ազդեցություն չեն գործի որոնիչի գովազդային եկամուտների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս