«Իրավունք». Ո՞ւմ ականջներն են թաքնված աղբավայրի հրդեհների հետևում

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին ամիսներին Նուբարաշենի աղբավայրում արձանագրված տասնյակից ավելի հրդեհները ցեց է գցել ՔՊ-ի ներսում: Ըստ իշխանական կուլիսային շշուկների` որոշ շրջանակներ լուրջ վարկած են առաջ քաշում՝ համարելով, որ հրդեհները կարող են նպատակային, պլանավորված և քաղաքական շարժառիթով իրականացված գործողություններ լինել։

Ավելի կոնկրետ՝ Նուբարաշենի բազմակի հրդեհները կարող են լինել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ ուղղված սաբոտաժային քայլ՝ հենց իշխանական որոշ շրջանակների կողմից, որոնց միջոցով փորձ է արվում նրան չեզոքացնել, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչության վերջին համագումարում նա պահպանեց իր դիրքերը, ինչը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի սրտով չէ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս