![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր վիրուս, որը զանգեր է որսում փող գողանալու համար
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/926696.jpg)
Fakebank վիրուսի նոր տարբերակը, որը գրոհում է Android պլատֆորմով գաջեթների վրա, հնարավորություն է ստացել որսալ օգտատերերի՝ բանկեր կատարվող զանգերը: Այդ մասին գրել են Symantec ընկերության մասնագետները: Նշվում է, որ վնասաբեր ծրագիրը կարող է աշխատել ինչպես ելնող, այնպես էլ եկող զանգերի հետ:
Երբ վարակված սմարթֆոնի օգտատերը զանգահարում է բանկ, վիրուսը կանչը վերաուղղորդում է խարդախների համարին, որոնք ստացված տեղեկատվությունը կարող են օգտագործել փող գողանալու համար: Իսկ երբ չարագործներն իրենք են կապվում զոհերի հետ, վիրուսը նրանց զանգը քողարկում է բանկից ստացված կանչի ներքո: Փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ չտեղակայել չստուգված աղբյորներից եւ կանոնավոր կերպով նորացնել ծրագրային ապահովումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: