Բաժիններ՝

Apple-ը հայտնել է հաջորդ շնորհանդեսի ամսաթիվը

Apple կորպորացիան հայտարարել է WWDC 2018-ի՝ մշակողների համար ամենամյա միջոցառման ամսաթիվը: Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում: Խորհրդաժողովը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 4-ից մինչեւ 8-ը Սան Խոսեում՝ McEnery Convention Center-ում:

Անցյալ տարի WWDC-ն տեղի է ունեցել Կալիֆոռնիայի նույն այս քաղաքում: Դահլիճը նախատեսված է ավելի քան վեց հազար հյուրերի համար, որոնց թվում սպասվում են Apple-ի հազարավոր մշակողներ: Մասնակիցների գրանցումը կավարտվի մարտի 22-ին:

Ենթադրվում է, որ շնորհանդեսին կներկայացվեն ընկերության գործառական համակարգերի՝ macOS-ի, iOS-ի, watchOS-ի եւ tvOS-ի նոր տարբերակները: Նաեւ վերլուծաբանները ենթադրում են, որ ցուցահանդեսում կցուցադրվեն Apple-ի նոր գաջեթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031