Բաժիններ՝

Frontex-ն սկսել է անօդաչուներ թեստավորել ԵՄ-ի սահմանների դիտարկման համար

Սահմանների հսկողության եվրոպական գործակալությունը՝ Frontex-ը, սկսել է անօդաչու թռչող սարքեր թեստավորել սահմանների դիտարկման համար: Այդ մասին ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

«Այս շաբաթ Frontex-ը Հունաստանում, Իտալիայում եւ Պորտուգալիայում ձեռնամուխ է եղել հեռակառավարվող ավիացիոն համակարգերի (RPAS) օգտագործման թեստավորմանը Եվրամիության արտաքին սահմանների մոնիթորինգի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: Գործակալությունն անօդաչու թռչող սարքերը կստուգի «մի քանի օպերացիոն իրավիճակներում»:

Դրանց թվին են դասվում ծովի դիտարկումը, որոնողափրկարարական գործողություններին աջակցելը, հանցավոր գործունեության, օրինակ՝ թմրանյութերի ու զենքի մաքսանեենգության մեջ կասկածվող նավերի հայտնաբերումը, իրական ժամանակի ռեժիմով մի քանի օգտատերերի հետ տեղեկատվության փոխանակումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս