 
                        Apple-ի առաջին համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով
 
                                    1976 թվականի թողարկման Apple I 200 համակարգիչներից մեկն աճուրդում վաճառվել է 375 հազար դոլարով: Այդ մասին հայտնել է MarketWatch հրատարակությունը:
Աճուրդի ներկայացուցիչները հրաժարվել են բացահայտնել վաճառողի եւ գնորդի անունները: Նշվում է, որ Apple I մոդելի առաջին 200 անձնական համակարգիչները Սթիվ Ջոբսի եւ Սթիվ Վոզնյակի կողմից ստեղծվել են Apple Computer ընկերության գոյության արշալույսին: Վաճառված լոտը՝ 16 օրիգինալներից մեկը, մինչ այժմ աշխատում է:
2014 թվականին Christie՚s-ի աճուրդում վաճառվել է Apple I շարքի մեկ այլ նմուշ: Լոտը գնահատել էին 365 հազար դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        