Qualcomm-ն Apple-ին մեղադրել է առևտրային տեղեկատվության հափշտակման մեջ. CNBC
Պրոցեսորների արտադրող Qualcomm ընկերությունը, որը համալրող մասեր է մատակարարում Apple ընկերության արտադրանքի համար, նրան մեղադրել էառեւտրային գաղտնիք բովանդակող տեղեկատվության հափշտակման մեջ՝ Intel IT-հսկային օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Qualcomm-ի գլխավոր իրավախորհրդատու Դոնալդ Ռոզենբերգին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Qualcomm-ը Apple-ին մեղադրում է այն բանում, որ ընկերությունը «հսկայական քանակությամբ» գաղտնի կոմերցիոն տեղեկատվություն է գողացել, որպեսզի բարելավի Intel ընկերության չիպերի բնութագրերը, որը թողարկում է միկրոպրոցեսորներ եւ Qualcomm-ի մրցակիցն է: «Qualcomm-ի արժեքավոր կոմերցիոն տեղեկատվության անօրինական օգտագործումը, փորձելով օգնել մրցակցին՝ բարելավելու իր արտադրանքը, անուղղելի վնաս է հասցնում Qualcommին եւ պետք է դադարեցվի»,-ասել է Ռոզենբերգը:
Նշվում է, որ ընկերությունն իր մեղադրանքը հաստատող ուղղակի ապացույցներ չի տրամադրել: Qualcomm-ն զբաղվում է կապի անլար միջոցների եւ միկրոէլեկտրոնիկայի մշակմամբ: Ընկերությունը Snapdragon պրոցեսորներ է արտադրում շարժական սարքերի համար: Qualcomm-ի հաշվետվությունների տվյալներով՝ 2016 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 23,55 մլրդ դոլար, զուտ շահույթը՝ 5,7 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: