
Google-ն ստեղծել է այն գարաժի վիրտուալ տարբերակը, որտեղ հայտնվել է ընկերությունը

Google-ն ստեղծել է այն գարաժի վիրտուալ տարբերակը, որտեղ 20 տարի առաջ հայտնվել է ընկերությունը: Այդ մասին հաղորդվում է նրա պաշտոնական բլոգում:
«Google-ի ծննդյան 20-րդ օրվա պատվին մենք ձեզ հրաիրում ենք ճամփորդություն կատարել ժամանակի միջով ու «Փողոցների դիտում» ռեժիմով վիրտուալ զբոսանքի ուղեւորվել դեպի այն գարաժը, որտեղ հայտնվել է Google-ը: 20 տարվա ընթացքում այդ գարաժը գրեթե չի փոխվել»,- նշում է ընկերությունը:
Google ընկերությունն ստեղծվել է 1998 թվակկանին Լարի Փեյջի եւ Սերգեյ Գրինի կողմից: Կորպորացիայի ծննդյան օրն ընդունված է նշել սեպտեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: