
Instagram-ի համահիմնադիրներ Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը հայտարարել են, որ պաշտոնաթող են լինում. The New York Times

Facebook ընկերությանը պատկանող Instagram ծառայության համահիմնադիրներ Քեւին Սիսթրոմը եւ Մայք Քրիգերը հայտարարել են պաշտոնաթողության եւ առաջիկա շաբաթներին ընկերությունից հեռանալու մասին:
Այդ մասին սեպտեմբերի 24-ին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Հրատարակության տվյալներով՝ Սիսթրոմը եւ Քրիգերը, որոնք 2010 թվականին միասին են աշխատել սոցիալական ցանցի ստեղծման վրա, չեն նշում իրենց պաշտոնաթողության պատճառները:
Քեւին Սիսթրոմն զբաղեցնում էր գլխավոր կառավարչի, իսկ Մայք Քրիգերը՝ գլխավոր տեխնիկական տնօրենի պաշտոնը: Facebook ընկերության եւ Instagram ծառայության ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: